Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ֆինանսների նախարարն էլ կարող է պետական գանձարանի գանձերը վաճառելու հրաման տալ

Մայիս 02,2017 19:15

«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կկատարվի:

Ըստ նախագծի, որը տեղադրված է կառավարության կայք էջում, պետական պահուստի իրերը, որոնք գտնվում են գանձարանում, պետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային եւ այլ կարիքները հոգալու համար, կարող են օտարվել գանձարանի կողմից` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան աճուրդների կազմակերպման միջոցով: Ընդ որում` մինչև 50 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ իրերի օտարումն իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով, իսկ 50 միլիոն ՀՀ դրամը գերազանցող արժողությամբ իրերի օտարումը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»:

Ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, նախագծով ներկայացված փոփոխությունը կհանգեցնի Պետական գանձարանում հաշվառված արժեքների իրացման դեպքում աշխատանքներն առավել օպտիմալ ժամանակահատվածում կազմակերպելուն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031