ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից եւ «Ծառուկյան» դաշինքից ներկայացվել են ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումներ: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը՝ ընդգծելով, սակայն, որ այս պահին անուններ չի կարող նշել:
«Վաղը ԿԸՀ-ն նիստում կհրապարակի տեղեկատվություն` մանդատից հրաժարվելու դիմումների մասին եւ կկազմի արձանագրություն` գրանցելով համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներից ընտրված ԱԺ պատգամավորներին»,- հավելեց Հարությունյանը:
Ընդ որում, «Ծառուկյան» դաշինքից ստացվել է շուրջ 2 տասնյակ դիմում, ՀՀԿ-ից՝ շուրջ 10 դիմում, իսկ ՀՅԴ-ից՝ 3 դիմում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «armtimes.com»-ի կայքում: