Ապրիլի 27-ից 29-ը տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի այցն Արցախի Հանրապետություն։
Այցի շրջանակներում ՀՀ փոխարտգործախարարին ընդունեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցության հետագա զարգացմանը և ընդլայնմանը առնչվող մի շարք հարցեր։ Մտքեր փոխանակեցին ԼՂՀ և ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ։
Կարդացեք նաև
Շավարշ Քոչարյանը հանդիպումներ ունեցավ նաև Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի և արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ։
Այցի շրջանակներում ՀՀ փոխարտգործնախարարը դասախոսություններով հանդես եկավ Արցախի պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարաններում։ Իր ելույթներում և հարցերին պատասխանելիս Շավարշ Քոչարյանը խոսեց ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների, միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։
ՀՀ ԱԳՆ