Կառավարությունը որոշել է «Ուրարտու» ակումբում եւ բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում խաղացող երկու եղբայրներին` Վիկտոր Հովսեփյանին ու Մարսել Սասունի Հովսեփյանին այս տարվա զինվորական ծառայությունից ազատել: Վիկտոր Հովսեփյանը կազատվի մեկ տարով` մինչեւ 2018-ի զորակոչը, եղբայրը` Մարսել Հովսեփյանն` ընդհանրապես: Այս մասին տեղեկանում ենք կառավարության մայիսի 4-ի նիստի օրակարգից:
Հանրապետության նախագահի հրամանագրով 2016 թ.-ի հոկտեմբերին երկու երիտասարդներին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել: Եվ քանի որ Մարսել Հովսեփյանի 27 տարին լրանում է 2017 թվականի հունիսի 9-ին, ապա, ըստ կառավարության պատասխանատուների, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։ Եղբայրը, սակայն կծառայի:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը որոշման նախագծում նշում է, որ երկու երիտասարդներն աչքի են ընկնում արդյունավետ խաղով. «Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կարեւորում է նրանց մասնակցությունը բասկետբոլի ազգային հավաքական թիմի սպասվելիք խաղերին»։
Նախագծից տեղեկացել ենք, որ պաշտպանության նախարարությունը դեմ չէ :
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ