Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր գործընթացները հստակ սահմանված են Սահմանադրությամբ և օրենքներով». Հ. Նաղդալյանը` վերջին քառօրյայի շուրջ

Մայիս 02,2017 18:19

-ԱԺ նախորդ քառօրյայի ՝ ապրիլի 13-ի նիստի ժամանակ, այսպես ասած՝ «վինետկայի» նկար կազմակերպեցիք՝ հայտարարելով, որ սա մեր վերջին նիստն է: Փաստորեն, կարելի՞ է ասել, որ դա Ձեր կողմից ապատեղեկատվություն է եղել, քանի որ այսօր կրկին հրավիրվեց ԱԺ քառօրյա նստաշրջան:

-Որևէ ապատեղեկատվություն չկա, իրողությունն այն է, որ Ձեր նշած օրը, երբ մենք անցկացնում էինք հերթական քառօրյայի վերջին նիստը, դեռևս չկար բողոքարկում Սահմանադրական դատարան՝ որևէ քաղաքական ուժի կողմից: Եթե մինչև Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտը չլիներ վիճարկող դիմում Սահմանադրական դատարանին, ապա այդ պարագայում դա, իսկապես, կլիներ վերջին քառօրյան և վերջին նիստը:

Բայց իրադարձությունները այլ զարգացում ունեցան,  դուք տեղյակ եք՝  Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմեց Սահմանադրական դատարան՝ բողոքարկելու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:  Այս բոլոր գործընթացները հստակ սահմանված են Սահմանադրությամբ և օրենքներով և, բնականաբար, նախատեսված է նաև լրացուցիչ  ժամանակ ՝ բողոքարկման դիմումը քննարկելու և պատասխանելու համար,  ուստիև, այդ ընթացքում ԱԺ աշխատանքային օրացույցի համաձայն կարող էր տեղի ունենալ ևս մեկ քառօրյա, որն այսօր էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031