Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան Բաքվի գերին է, իսկ ՀՀ-ն ավելի ամուր դիրքերում է». Ռիչարդ Կիրակոսյան

Մայիս 02,2017 17:47

«Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկար կա: Աշխարհն առավել շատ ակնկալում է, որ այդ հարցում  Թուրքիան առաջ շարժվի, իսկ Հայաստանն արդեն իսկ արել է իր անելիքը»,- այսօր հայ եւ թուրք ներդրողների համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին, ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա ավելի հավանական է համարում հայ-թուրքական հարաբերությունների դրական ընթացքը, քան հայ-ադրբեջանական հարաբերությունների. «Թուրքիայի հարցում ՀՀ իշխանությունները նախապայմաններ չեն դրել: Հայաստանը ճիշտ վարվեց, որ ժամանակին հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվեց»:

Քաղաքագետի խոսքով՝ ՀՀ-ն, Թուրքիայի հետ համեմատած, ավելի ամուր դիրքերում է. «Իրականում վատ վիճակում է գտնվում նաև Ադրբեջանը, թեեւ պաշտոնական հայտարարություններն այդ մասին չեն: Թուրքիան էլ իր հերթին Բաքվի գերին է, եւ դա մեծ զայրույթ է առաջացնում Թուրքիայում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Հանրային լրագրության ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031