Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի սիրիացի գործարար որևէ խոչընդոտի չի հանդիպի Հայաստանում»․ Սուրեն Կարայան

Մայիս 02,2017 17:51

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մայիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին՝ քննարկելու Հայաստանի և Սիրիայի առևտրատնտեսական կապերը։

Իսսամ Նայալը նախարարին հայտնել է, որ Սիրիայի Առևտրի և էկոնոմիկայի նախարարությունը պատրաստել է արտահանվելիք ապրանքների ցանկ, որոնց պահանջարկը կարող է լինել Հայաստանում ևս։

Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունը կուսումնասիրի ցանկը և հավելել․ «Մենք հատուկ ուշադրության ենք արժանացնում Սիրիայի քաղաքացի այն գործարարներին, ովքեր բիզնես են ծավալում Հայաստանում։ Մենք պատրաստ ենք նրանց օժանդակություն ցուցաբերել։ Շնորհակալ ենք, որ նրանք այստեղ նոր գործարար մշակույթ են բերում»։ Նախարարը շեշտել է, թե մեծ հույս ունի, որ Սիրիայում տնտեսությունը շուտափույթ կվերականգնվի և աջակցության պատրաստակամություն հայտնել։ Նախարար Կարայանը հավելել է, որ սիրիական բիզնեսի համար Հայաստանը կարող է հարթակ հանդիսանալ՝ դեպի ԵԱՏՄ մուտք գործելու համար։ «Ոչ մի սիրիացի գործարար որևէ խոչընդոտի չի հանդիպի Հայաստանում»,-ասել է Սուրեն Կարայանը։

Իսսամ Նայալն ընդգծել է, որ տպավորված է Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությամբ և այն հանգամանքով, որ Հայաստանը բաց է թե՛ Արևմուտքի և թե՛ Արևելքի համար։

Հավատարմատարը նախարարի հետ զրույցում նշել է, որ այս տարվա օգոստոսին, երկարատև դադարից հետո, տեղի է ունենալու Դամասկոսի միջազգային ցուցահանդեսը, իսկ սեպտեմբերին կկայանա «Սիրիայի վերակառուցում» համաժողովը, որի միջոցառումներին Իսսամ Նայալը հայկական կողմին հրավիրել է մասնակցություն ցուցաբարել:

Նախարարը և հավատարմատարը քննարկել են հայ գործարարների պատվիրակության հնարավոր  այցը Սիրիա՝ վերջիններիս գործընկերներին հանդիպելու և փոխգործակցություն ծավելելու նպատակով։

«Հույս ունեմ, որ այս հանդիպումը մեր երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար ելակետ կլինի»,- նշել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին հանդիպման ավարտին։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031