Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ոստիկանապետի գյուղում շատերն են ոստիկան դառնում (Տեսանյութ)

Մայիս 02,2017 17:35

Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղը, որը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի ու այլ ճանաչված մարդկանց ծննդավայրն է, զուրկ է աշխատատեղերից։ Բնակիչների մեծ մասը գյուղատնտեսությամբ չի զբաղվում, քանի որ, ըստ նրանց, բացարձակ ձեռնտու չէ, վարկերի տակ ես հայտնվում, գերադասում են գնալ արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ։

«Գյուղի տղամարդկանց 90 տոկոսը արտագնա աշխատանքի է, տարեկան 2-3 ընտանիք էլ արտագաղթում են։ Ոչ մի աջակցություն չկա պետության կողմից, որ գյուղատնտեսությունը զարգացնես, մի քիչ պարարտանյութ են տալիս, քթից են բերում։ Դրսից եթե փող չբերեցիր, սոված կմեռնես»,- դժգոհեցին գյուղի տղամարդիկ։

Մեր հարցին, թե ճանաչված պաշտոնյաներ կան ձեր գյուղից, չեն օգնո՞ւմ ձեզ թեկուզև աշխատատեղ գտնելու առումով, գյուղացիներից Ավետիք Հարությունյանն ասաց, որ ոստիկանապետն այդ առումով շատ է օգնում գյուղին։ «Ոստիկաններ շատ ունենք, աղջիկներ էլ ունենք, տղերք էլ ունենք», -ասաց նա։ Նա տեղեկացրեց, որ պաշտոնյաները թեև ոչ հաճախակի, բայց լինում են գյուղում։ «Վերջը իրենց ծննդավայրն է, որոշ չափով քաշում է», -ասաց Ավետիք Հարությունյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031