Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն այսօր հայ եւ թուրք ներդրողների համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրերս Մոսկվայում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը՝ այն «թիթիզ» որակելով:
Քաղաքագետը կարեւորում է հանդիպումը, բայց նրան զայրացնում է այն փաստը, որ ՀՀ-ն ու Արցախը խաղաղության տեսանկյունից գործընկեր չունեն: «ՀՀ-ն ունի դիվանագիտական, բայց ոչ ռազմական գործընկեր, իսկ Ադրբեջանը մեծացնում է հակամարտության սրման ռիսկերը»,-ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Քաղաքագետը կարեւորեց նաեւ այն փաստը, որ Արցախյան հակամարտության հարցում Ռուսաստանն ավելի շատ գործակցում է Արևմուտքի հետ, ինչը չես ասի, օրինակ, Ղրիմի կամ Ուկրաինայի դեպքում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Հանրային լրագրության ակումբի