Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուգչե Էրգյուլ. «Հայերը և թուրքերը սիրում են միմյանց, պարզապես շփումներ են պետք»

Մայիս 02,2017 17:01

Երևանում այսօր առաջին անգամ հանդիպեցին ներդրողներ ՀՀ-ից եւ Թուրքիայից, որոնք մտադիր են մեր երկրում խթանել «Հրեշտակ»-ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը: «Հրեշտակ»-ներդրողները մեծահարուստներ են, որոնք համաձայնում են ֆինանսավորել սկսնակ բիզնես-ծրագրեր: Հանդիպման մասնակիցներից էր Սիլիկոնյան հովտում տեղակայված «Էնջել լաբս» ընկերության տնօրեն Թուգչե Էրգյուլը:

Նա լրագրողներին պատմեց, որ իր տատիկը հայ էր, սակայն վերջինիս հետ շփվել չի հասցրել. «Չհասցրեցի նրա հետ հայերեն խոսել, Հայաստանի մասին լսել: Նա երիտասարդ մահացավ»:

Դառնալով հայ եւ թուրք ներդրողների հանդիպմանը՝ նա համոզմունք հայտնեց, որ այն ՀՀ-ի եւ Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունները զարգացնելու միջոց է:

«Հույս ունեմ, որ հայ և թուրք ներդրողները կգան ընդհանուր հայտարարի, եւ այս նախաձեռնությունը հաջողություններ կգրանցի»,-ասաց Թուգչե Էրգյուլը: Նա համոզված է՝ թեեւ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, ժողովուրդները կարող են գործակցել. «Երբ նրանք կապեր հաստատեն, փորձով փոխանակվեն, քաղաքականությունն ինքը կհետևի դրան: Հայերը և թուրքերը նման են, նրանք սիրում են միմյանց, պարզապես շփումներ են պետք»:

Հավելենք, որ հայ եւ թուրք ներդրողների հանդիպման նախաձեռնողներն են Հանրային լրագրության ակումբը(ՀԼԱ) եւ Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

(լուսանկարը՝ Հանրային լրագրության ակումբի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031