Ազգային ժողովի մայիսի 2-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը համարվում է չկայացած:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն