Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալները վաղաժամկետ չե՞ն արձակվել ընտրությունների համար (Տեսանյութ)

Մայիս 02,2017 16:35

Օրերս ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցում կրկին քննադատվում էր ՀՀ արդարադատության նախարարությունը: Մասնավորաբար, ՄԻՊ-ը շարունակում էր ահազանգել ՔԿՀ-ների գերբեռնվածության, սանիտարական պայմանների եւ այլնի մասին: Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում արձագանքելով այդ քննադատություններին՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ նման բան չկա, այդ հարցերը կամաց-կամաց լուծում են գտնում:

ՄԻՊ-ի զեկույցում խոսվում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պահման պայմանների մասին: Փոխնախարարն ասաց, որ մինչեւ այս տարեվերջ ամբողջապես կբնակեցվի «Արմավիր» ՔԿՀ-ն եւ նման խնդիր առհասարակ չի լինի:

Մանրամասները`տեսանյութում

Մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ ՔԿՀ-ներից դատապարտյալներ են ազատվել`ընտրական գործընթացներին մասնակցելու համար: Նրանց թիվը, նախորդ տարի ազատ արձակվածների համեմատ, 33-ով ավելի է եղել:

ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը լրագրողների դիտարկումներին ի պատասխան, հակադարձեց, որ գնալով ժամկետից շուտ ազատվող դատապարտյալների թիվը ավելանալու է: Դա, ներդրված Պետական պրոբացիոն ծառայության գործունեության արդյունքն է եւ որեւէ աղերս չունի քաղաքական գործընթացների հետ:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031