«Իմ ընտանիքը սիրով Զարուհուն է ձայն տալու: 20 հոգի լինեինք՝ 20-ին էլ կասեի՝ իրեն ձայն տան, բայց 5 հոգի ենք»,-Սարի Թաղում այսօր Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ, քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասին նման կարծիք հայտնեց բնակիչներից Գառնիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանին» այսօր Սարի թաղում էր:
«Ես նրան շատ հավանում եմ, ինչպես ասում են՝ շատ տղամարդկային երեւույթներ ունի»,-անկեղծացավ պապիկը, ապա դժգոհեց իշխող ՀՀԿ-ից, ասաց, որ ոչինչ չեն արել, մարդիկ միայն արտագաղթ են տեսնում:
Կարդացեք նաև
Մեկ այլ պապիկ էլ Զարուհի Փոստանջյանին այսպես բնորոշեց. «Նա հասկանում է ժողովրդին, խոսում ժողովրդի լեզվով»:
Քարոզարշավին հետեւող տղամարդկանցից մեկն էլ վստահեցրեց. «Կյանքում ոչ մեկի ձայնս չեմ տվել, բայց նրան տալու եմ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ