Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Քրմոյան. Պերմյակովի տեղափոխման համար որոշում չկա

Մայիս 02,2017 16:23

Հայաստանի արդարադատության նախարարությունը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը փոխելու հարցը: Նման տեղեկություն է տարածել «Ինտերֆաքս» գործակալությունը`վկայակոչելով ՀՀ Արդարադատության նախարարությանը:

«Արմենպրեսս» մամուլի սրահում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, արձագանքելով այդ հարցին, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ հստակ որոշում չկա, ոչ էլ պայմանավորվածություն: Փոխնախարարն ասաց, որ իրենք քննարկում են Պերմյակովի պատիժը կրելու վայրը կազմակերպելու հարցը, բայց հստակ որոշում գոյություն չունի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031