Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Քրմոյան. ՔԿՀ-ներում կենցաղային հարցերն են լուծվել (Տեսանյութ)

Մայիս 02,2017 16:17

Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության կազմում ՀՀ արդարադատության նախարարության վեց ամսվա կատարած աշխատանքներից փոխնախարար Սուրեն Քրմոյանն առանձնացնում է քրեական պատիժների կատարման ոլորտի բարեփոխումները, հատկապես պայմանական վաղաժամկետ ազատման մասով: Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում խոսելով այդ մասին, փոխնախարարն ասաց, որ հունիսի սկզբից պայմանական վաղաժամկետ ազատման նոր համակարգ կգործի, բարդ եռաստիճան համակարգից կանցնենք երկաստիճանի`անկախ հանձնաժողովը կքննի, դատարանը որոշում կկայացնի:

Ի տարբերություն գործող համակարգի, հիմա դատապարտյալի գործը հանձնաժողովը քննելու է ամբողջ կազմով:

Սուրեն Քրմոյանն ասում է, որ ՔԿՀ-ներում կենցաղային հարցերն են լուծվել: Այսուհետ կջեռուցվեն ՔԿՀ-ների ոչ միայն խցերը, այլեւ միջանցքները, կալանավորները կստանան այնպիսի բուժսպասարկում, ինչպիսին կստանային ազատության մեջ:

Մանրամասները`տեսանյութում

Փոխնախարարը կարեւորեց Պետական պրոբացիոն ծառայության ներդրումը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել ազատազրկման ձեւով պատժի կատարումը:

Նա ոչ պակաս կարեւոր է համարում ապօրինի հարստացման քրեականացման դրույթը: Դա կոռուպցիայի դեմ պայքարի լրացուցիչ գործիք է համարում: Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդում երկու ձայն կունենան նաեւ բիզնես-միավորները: Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի եւ նրա գործունեության մասին նախագիծն օրերս կներկայացվի կառավարության դատին: Կներկայացվի նաեւ ազդարարման մասին նախագծի փաթեթը: Այն հնարավորություն կտա անանուն, էլեկտրոնային եղանակով ազդարարել կոռուպցիոն դեպքերի կամ դրանց կասկածների մասին: Կներդրվի նաեւ շահերի հայտարարագրման ինստիտուտը, կսահմանափակվեն կանխիկ գործարքները`երկու միլիոն դրամից ավելի չի թույլատրվի: Մի խոսքով, բոլոր հնարավոր տարբերակներով կպայքարենք կոռուպցիայի դեմ, ինչ կստացվի`ժամանակը ցույց կտա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031