Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իդլիբում ամենայն հավանականությամբ օգտագործվել են խորհրդային արտադրության ավիառումբեր. HRW

Մայիս 02,2017 15:43

Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր կայքում նոր տվյալներ է հրապարակել Սիրիայում, այդ թվում Իդլիբ մարզում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ:

Ըստ զեկույցի՝ Իդլիբում ամենայն հավանականությամբ օգտագործվել են խորհրդային արտադրության ավիառումբեր, որոնք նախատեսված են եղել զարինի կիրառմամբ քիմիական հարձակումներ իրականացնելու համար:

«Ապրիլի 4-ին Խան-Շեյխունում օգտագործված զենքերի մնացորդների լուսանկարներն ու տեսանյութերը, ամենայն հավանականությամբ, համընկնում են հատուկ զարինի տեղափոխման համար նախատեսված խորհրդային քիմիական ռումբերի բնութագրիչների հետ»,- ասվում է զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ լուսանկարներն ու տեսանյութերը վկայում են, որ կիրառվել են ХАБ-250 կամ ХАБ-500 ավիառումբեր:

Ըստ իրավապաշտպանների՝ սիրիական զորքերը ևս մի քանի անգամ քիմիական զենք են կիրառել՝ դեկտեմբերի 11-12-ին Համայի արևելքում և մարտի 30-ին Համայի հյուսիսում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031