Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Հովհաննիսյան. «Կորոշվի դատավորների մաշվածությունը» (Տեսանյութ)

Մայիս 02,2017 15:31

ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ կառավարության վեցամսյա ծրագրում ամբիցիոզ միջոցառումներ կային: Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում վերլուծելով կառավարության ամբիցիաների` արդարադատության նախարարության համար նախատեսված հատվածը, փոխնախարարն առանձնացրեց մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի հաստատումը 2017-19 թվականների համար: Այն արդեն արժանացել է կառավարության համապատասխան կոմիտեի դրական եզրակացությանը, առաջիկա հինգշաբթի օրը հավանաբար կառավարության նիստում կհաստատվի: Ծրագրով նախատեսված 96 միջոցառումներով կիրականացվի ՀՀ քաղաքացիների`տարբեր խմբերի, կյանքի եւ այլ իրավունքների պաշտպանությունը: Փոխնախարարն ասում է` հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ կողմերի շահերն ու դիտողությունները: 300 առաջարկ ներկայացրել են տարբեր քաղաքացիներ եւ ոլորտի հ/կ-ներ: Դրանց մի մասը քննարկվել եւ ընդունվել է:

ՀՀ քաղաքացիների համար դյուրացվել են դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հետ առնչությունները: Հատկապես ի՞նչ դյուրացումներ եւ նորամուծություններ են կատարվել`տեսանյութում

Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցների թիվն է ավելացվել`ի հաշիվ փաստաբանական դպրոցի ունկնդիրների, ովքեր պատրաստ են կամավորական սկզբունքներով պաշտպանել հանրության շահերը: Դա կներառի նաեւ դատական պաշտպանության ոլորտը: Այն փաստաբանները, ովքեր կցանկանան, անվճար կսպասարկեն քաղաքացիներին: Հակառակ պարագայում, ողջամիտ գներով հանրային պաշտպանի գրասենյակը կվճարի փաստաբաններին:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ մի շարք ոլորտներում նաեւ օրենսդրական բարելավումներ են եղել: Օրինակ, վերանայվելու է գործող դատավորների քանակը կամ որոշվելու է նրանց «մաշվածությունը»: Կալանավորում, նամակագրության վերահսկողության գործընթաց եւ այլն, վերահսկվելու են միայն քրեական ուղղվածություն ունեցող դատավորները: Կստեղծվի վարչական վճռաբեկ պալատ: Բարձրագույն դատական խորհրդին նոր իրավասություն կտրվի`այն կսահմանի ոլորտի գործերի քննման առաջնահերթությունը: Հաշվի առնելով միջազգային փորձը, ալիմենտին եւ համանման հարցերին վերաբերվող գործերն ավելի արագ կքննվեն: Նաեւ`գործերը մի դատարանից մյուսը էլեկտրոնային տարբերակով կփոխանցվեն: Դատական արխիվը եւս էլեկտրոնային կդառնա: Սա հիմք կլինի, հետագայում էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031