Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը Սարի թաղում հիշեց հուլիսյան արյունոտ գիշերը. «Այս վայրում մեր վրա նռնակներ նետեցին» (Տեսանյութ)

Մայիս 02,2017 15:21

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր իր քարոզարշավը շարունակեց Սարի թաղում:

Կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր համախոհների հետ քայլեց այն փողոցներով, որտեղ նախորդ տարի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ցույցեր են անցկացվել:

Զարուհի Փոստանջյանը հասավ այն վայրը, որտեղ հուլիսի 29-ի գիշերը ոստիկանական ուժերը հատուկ միջոցներ, այդ թվում՝ լուսաձայնային նռնակներ էին կիրառել ցուցարարների, նրանց առաջնորդող քաղաքական գործիչների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ:

«Այստեղ էինք մենք խաղաղ կանգնած, երբ ոստիկանությունը եւ վերջինիս պատրաստված խմբերը հարձակվեցին մեզ վրա: Երանոսյանի հրամանի ներքո նռնակները նետեցին…»,-վերհիշեց տիկին Փոստանջյանը, ապա շնորհակալություն հայտնեց սարիթաղցիներին, որոնք ապաստան են տվել ոստիկանական հատուկ միջոցներից տուժած քաղաքացիներին, նրանց պատսպարել իրենց տներում:

Զարուհի Փոստանջյանը հույս հայտնեց, որ հենց սարիթաղցիները մայիսի 14-ին երկիրը կմաքրեն ՀՀԿ-ից:

Հիշեցնենք, որ նույն վայրում փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը հայհոյել էր Զարուհի Փոստանջյանին: Վերջինս ասաց, որ նման միջադեպերն իրեն չեն կոտրում. «Հասնելու ենք նրան, որ Երանոսյանի արարքին իրավական գնահատական տրվի»:

Ի դեպ, փողոցներից մեկում գետնին ընկած էին ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական թերթոնները (լուսանկարում):

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031