Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Mastercard և Maestro քարտապաններին կատարել դրամական փոխանցումներ Ռուսաստանից՝ «Օդնոկլասնիկի» և «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցերի միջոցով

Մայիս 02,2017 15:16

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր Mastercard և Maestro քարտապան-հաճախորդներին օգտվել Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր՝ այդ թվում նաև Հայաստան, դրամական փոխանցումներ կատարելու պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակից՝ «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերի միջոցով:

Mastercard վճարային համակարգի քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում ստանալ արագ դրամային փոխանցումներ ՌԴ-ից անմիջապես իրենց Masterсard և Maestro քարտերին: Նոր հնարավորությունների շնորհիվ, ինչպես փոխանցում ուղարկողը, այնպես էլ ստացողը կխնայեն իրենց ժամանակը և միջոցները, ուղարկելով և ստանալով փոխանցումներն անկանխիկ եղանակով ցանկացած վայրից և շուրջօրյա, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու:

Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով: “Վկոնտակտե” և “Օդնոկլասնիկի” ցանցերի միջոցով փոխանցման նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազ. ռուբլի: Ծառայությունը ներկայացված է ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ iOS-ի և Android-ի համար բջջային հավելվածներում: Այն դեպքում, երբ փոխանցման արժույթը տարբերվում է քարտի արժույթից, ապա փոխանցման գումարը ավտոմատ կերպով կփոխարկվի ստացողի քարտը թողարկող բանկի փոխարժեքով:

«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում փոխանցում ուղարկելու համար անհրաժեշտ է ընտրել ստացողին ընկերների ցուցակից, կամ մուտք գործել ստացողի պրոֆիլ, ընտրել քարտը, որից պետք է ելքագրվեն դրամական միջոցները և նշել գումարը: Օգտատիրոջն անհրաժեշտ չէ իմանալ ստացողի քարտի համարը, տվյալները հարցվում են ստացողից:

Փոխանցումը ստանալու համար ստացողին անհրաժեշտ է գործել իր պրոֆիլ, ապա «Փոխանցումներ» բաժին, սեղմի “Ստանալ փոխանցումը” և մուտքագրի իր Mastercard քարտի համարը, որից հետո դրամական փոխանցման գումարը անմիջապես կհաշվեգրվի ստացողի քարտին:

«Վկոնտակտե» ցանցի միջոցով փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է բացել երկխոսության պատուհանը այն օգտատիրոջ հետ, ում ուղարկվում է փոխանցումը, այնուհետև ընտրել “Գումար” կետը, մուտքագրել գումարը և մեկնաբանություն, մուտքագրել ուղարկողի քարտային տվյալները և հաստատել փոխանցումը։ Ստացողը կստանա հաղորդագրություն փոխանցումով, և նա կընտրի, թե որ քարտին հաշվեգրվի գումարը:

Mastercard և Maestro քարտերից «Վկոնտակտե» ցանցում ամսական մինչև 75 000 ռուբլի ընդհանուր գումարի չափով կատարած փոխանցումների համար միջնորդավճար չի գանձվում (ակցիայի շրջանակներում*): Նշված գումարը գերազանցելու դեպքում գանձվում է միջնորդավճար՝ 1%-ի չափով, նվազագույնը 30 ռուբլի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031