Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն դիտորդներին ողջամիտ ժամկետ չի տրամադրել՝ իրենց բողոքների քննությանը մասնակցելու համար

Մայիս 02,2017 15:00

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ հանդիսացող «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը մայիսի 2-ին ժամը 10:09–ին հեռախոսակապով ծանուցվել է նույն օրը ժամը 18.00-ին նշանակված նիստի մասին, որով քննության են առնվելու դիմողների կողմից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված բոլոր դիմում-բողոքները:

Նկատի ունենալով ծանուցման ժամկետի ոչ ողջամիտ լինելու հանգամանքը, ինչպես նաև դիմում-բողոքների քննարկմանը անմիջականորեն դիտորդների մասնակցության հնարավորությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչը անհնարին կլինի, հատկապես հաշվի առնելով դիմումներ ներկայացրած դիտորդների քանակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ շատ դիտորդներ բնակվում են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, կազմակերպությունը միջնորդել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հետաձգել նշանակված նիստը` տրամադրելով ողջամիտ ժամկետ դիմումներ ներկայացրած դիտորդների ծանուցումը, նիստին մասնակցությունը և նրանց լսված լինելու իրավունքն ապահովելու նպատակով:

Նշենք, որ ընտրությունների արդյունքների վիճարկման փուլն արդեն ավարտվել է, ուստի դիտորդների ներկայացրած բողոքի քննությունն այլևս հրատապ չէ և ծանուցման նույն օրը բոլոր բողոքները մեկ նիստի ընթացքում քննելը չի հետապնդում արդարացված նպատակ:

Այնուամենայնիվ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը փորձելու է ապահովել դիտորդների ծանուցումը և մասնակցությունը ԿԸՀ նիստին, սակայն պնդում է, որ ԿԸՀ-ն պետք է ողջամիտ ժամկետ տրամադրի դա անելու համար:

 

«Քաղաքացի դիտորդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031