Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքերը ծրագրում են Նախիջևանի տարածքում ռազմաբազա հիմնել. «Ա1+»

Մայիս 02,2017 14:40

Թուրքիան փորձում է Կովկասում ամրապնդել իր ռազմաքաղաքական ներկայությունը և դա անում է Ադրբեջանի միջոցով։ Մասնավորապես՝ թուրքերը ծրագրում են Նախիջևանի ինքնավարության տարածքում հիմնել ռազմաբազա։ Բանն այն է, որ Թուրքիային նման ծրագրի իրականացումն արգելվում է դեռ 1921 թվականի հոկտեմբերին կնքված Կարսի պայմանագրով։ Նման նշում չկա նաև Մոսկվայի պայմանագրով։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանի պնդմամբ՝ այս հարցում առանցքային դեր է ունենալու Ռուսաստանը, որը պարտավոր է Հայաստանի շահերն առաջ տանել։

«Թող Հայաստանի իշխանությունները դիմեն իրենց դաշնակցին՝ ի՞նչ հարցեր եք քննելու, մեր պետական հարցերը շոշափելո՞ւ եք, թե՞ չէ։ Սա մեզ համար մահացու է, մենք խոսում ենք Նախիջևանի տարածքով երկաթուղի բացելու և շնչելու մասին, սրանք բերում են երկաթուղու վրա ռազմաբազա են դնում։ Հիմա էդ դեպքում Ռուսաստանի հետ դաշինքը մեզ պե՞տք է թե չէ»,- հարց է բարձրացնում քաղաքագետը։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031