Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն անուղղակի հաստատել է վարչական ռեսուրսի կիրառումը. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 02,2017 13:50

Եվ այսպես, ՍԴ որոշման մեջ նշված է. «ՀՀ հանրային իշխանությունների առաջնային խնդիրն է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնվեցին միջազգային եւ տեղական առաքելությունների կողմից, մասնավորապես՝ քաղաքական կոռուպցիայի դրսեւորումների առնչությամբ։ Ընդհուպ ԵՄ փորձագետների եւ պաշտոնյաների անունից հնչեցվեց, որ քաղաքական կոռուպցիան անհարիր է իրավունքի գերակայության սկզբունքը որդեգրած երկրի ժողովրդավարության զարգացումներին եւ անվտանգության

սպառնալիք է։ Դրա արմատախիլ անելը պետական քաղաքականության եւ երկրի իրավական անվտանգության օրակարգային առաջնահերթություն պետք է լինի։ Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում, այդ թվում՝ ՀՀ ԸՕ հետագա բարեփոխումների ճանապարհով, որի միջոցով

հնարավոր կլինի հաղթահարել ընտրական գործընթացում քաղաքական կոռուպցիայի դրսեւորման իրավական ռիսկերը»։

Այլ կերպ ասած, ՍԴ-ն իր որոշմամբ հաստատել է՝ Հայաստանում կա քաղաքական կոռուպցիա, որը սասանում է երկրի անվտանգությանը, ավելին՝ հիմա պետական քաղաքականության եւ իրավական անվտանգության օրակարգային առաջնահերթությունը պետք է լինի քաղաքական կոռուպցիան արմատախիլ անելը։

Այսինքն՝ ՍԴ-ն ձայնագրել է համատարած ընտրակաշառք բաժանելու մասին պնդումները, թեեւ առանց կոնկրետ փաստեր ներկայացնելու, բայց եւ՝ խոսել այդ մասին։ Ճիշտ եւ ճիշտ այնպես, ինչպես ասում էին ընդդիմադիրները։

Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսի կիրառմանը, ապա դրանք եւս ՍԴ-ն անուղղակի հաստատել է՝ տալով կոնկրետ հանձնարարականներ առ այն, որ գործատու-վարձու աշխատող հարաբերությունների մակարդակը պետք է  որակապես բարելավել, վարձու աշխատողը պետք է լիարժեք իրավասուբյեկտ դառնա ընտրական գործընթացներում քաղաքական ու գործարար շահերի միահյուսման հնարավորությունը հաղթահարելու համար։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031