Մայիսի 2-ին www.aravot.am կայքում հրապարակված «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը խնդիրներ է արձանագրել «Կոշ» ՔԿՀ-ում» վերտառությամբ հոդվածին ի պատասխան` Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են. «Հիմնարկի սանհանգույցներում ջրի խնդիր չկա, անձրևաջրերը հիմնարկի ջրատարին չեն խառնվում, իսկ շենքը, որտեղ գործում են դատապարտյալների արհեստական միավորումները, վթարային չէ:
Ինչ վերաբերում է բուժծառայության որակին, ապա հայտնենք, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժինը համալրված է համապատասխան որակավորում ունեցող բավարար քանակի աշխատակիցներով»: