«Ելք» դաշինքի՝ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական բուկլետում ներկայացված ծրագրի 16-րդ կետի համաձայն, «Կներդրվի ձյունամաքրման նոր համակարգ, որն օդերեութաբանական ծառայությունների հետ համագործակցությամբ ձնամաքրման աշխատանքները կսկսի ձյունը տեղալուց առաջ»։
«ՉԻ»- Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու համար ձյան առկայությունն անհրաժեշտ է։ Չկա՛ այդպիսի բան։ Եվ ընդհանրապես՝ ճիշտ կլինի ձնամաքրման աշխատանքները սկսել ամռանը։ Այդ դեպքում հաջողությունը երաշխավորված կլինի։
Ծառատունկն էլ, հասկանալի է, պիտի սկսել հունվարին։ Ի՞նչ իմաստ ունի սպասել մինչեւ գարուն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում