Նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում։ Տարածված հաղորդագրությունը էական որևէ առաջընթացի մասին չէր հուշում։ Հերթական հանդիպումն էր, որից աոաջ Ադրբեջանը կրկին լարվածություն ստեղծեց սահմանում, եւ մենք ունեցանք զոհեր։ Հանդիպման մասին գնահատական խնդրեցինք ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ:
– Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նախագահների առաջին հանդիպման ընթացքում առաջարկվեց անվտանգության, հետաքննության մեխանիզմներ ներդնել։ Սակայն Ադրբեջանն արհամարհեց դրանք, ոչինչ չարեց այդ ուղղությամբ, իսկ միջազգային հանրությունն էլ ջանք չի գործադրում այն պարտադրելու հարցում։ Հայկական կողմն էլ կարծես քիչ է խոսում այդ մասին… Ասել է՝ համակերպվեցի՞նք Ադրբեջանի պահվածքի հետ։
– Բնականաբար, չենք համակերպվել Ադրբեջանի դիրքորոշման հետ։ Միշտ էլ այդ մասին բարձրաձայնում ենք։ Այո, Ադրբեջանն արհամարհեց այդ պահանջը, բայց Սանկտ Պետերբուրգում համաձայնել է այդ մեխանիզմների մշակմանն ու կիրառմանը։ Պարզապես իր պահվածքին հարիր, համաձայնում է, բայց տատանվում է։ Սա չի նշանակում, որ մենք այդ դիրքորոշումից հրաժարվել ենք, հակառակը՝ կողմ ենք այդ մեխանիզմների ներդրմանը։
Սրան զուգահեռ ուժեղացնում ենք մեր սահմանները, որպեսզի խաղաղությունը պահպանվի։ Որքան կայուն լինի մեր սահմանը, այնքան խաղաղ իրավիճակ է լինելու տարածաշրջանում։ Նույնիսկ այս հանդիպման ժամանակ էլ այդ մեխանիզմների մասին խոսվել է։ Սա բանակցային օրակարգի հարց է։ Սա այն ուղղությունն է, որ առաջիկա հանդիպումներում լինելու է գերիշխող։
Կարդացեք նաև
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում