Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են մասոններն այսչափ հետաքրքրված Հայաստանով. «Հայոց Աշխարհ»

Մայիս 02,2017 12:49
ashot manucharyan

Հարցազրույց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ

-90-ականներին եղել եք ՀՀ նախագահի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, պետք է որ հստակ իմանաք՝ երբվանի՞ց մեր երկիրը հայտնվեց մասոնական «աչքի» նշանառության տակ, ե՞րբ Հայաստան մտան մասոնական օթյակները:

-90-ականների սկզբից հայաստանցի հայերը սկսեցին այցելել «Մեծ Արեւելք» օթյակ՝ Ֆրանսիայում: Իհարկե, դժվարանում եմ ասել, թե գնացածներն այնտեղ ի՞նչ կարգավիճակ էին ձեռք բերում, բայց որ ձեռք էին բերում՝ միանշանակ էր:

Հետեւաբար կարող ենք համարել, որ այդ ժամանակներից սկսվեց օթյակների մուտքը Հայաստան, քանի որ հայերի այցը Ֆրանսիա նշանակում էր նաեւ կապերի հաստատում, նոր մարդկանց ներգրավում իրենց շարքերում, դրսից ինչ-ինչ առաջարկներ, հրահանգներ ստանալ եւ այլն:

-Հայաստանում կան տարբեր՝ ե՛ւ ֆրանկո-եվրոպական, ե՛ւ անգլո-(սաքսոնական) ամերիկյան մասոնական օթյակներ: Հայտնի է, որ տարբեր օթյակների գոյությունը խիստ վտանգավոր է տվյալ երկրի համար, քանի որ նրանց մեջ եղած բախումներից տուժում է երկիրը, անկայունանում է քաղաքական համակարգը, ինչին նպաստում է նաեւ այն, որ դրանցում ներգրավված է լինում երկրի քաղաքական, տնտեսական ընտրանին:

-Ենթադրվում է, որ Հայաստանում կան բազմաթիվ օթյակներ: Անկախ նրանից, թե ի՞նչ օթյակների հետ գործ ունենք, միեւնույն է, դրանց բոլորի թիրախը մեկն է: Իսկ այդ բախումներն արհեստականորեն են ստեղծվում: Նպատակը հետեւյալն է. քանի որ թիրախը նույնն է, բախումներ ստեղծվում են, որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղեն ու կենտրոնացնեն այդ բախումների վրա:

Օթյակների շարքերում, այո՛, ներգրավված է տվյալ երկրի ընտրանին՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային: Դա հնարավորություն է տալիս օթյակին վերպետական, վերազգային գործունեություն ծավալել: Հետեւաբար ասել, թե օթյակները չեն զբաղվում քաղաքականությամբ՝ կեղծիք է:

Հիմա շատ կարեւոր է, որ մեր մամուլը բաց զրույցի հրավիրի այն մարդկանց, որոնք հայտարարում են, թե իրենք մասոն են, ներգրավված են այս կամ այն օթյակում։ Թող ասեն՝ ո՞ր օթյակում են եւ ի՞նչ գործունեություն են ծավալում:

Այսօր մարդու մեջ ոչնչացվում է մարդկայնությունը, անտրոպոցիդ է տեղի ունենում, դրա հետեւանքով մարդը ռոբոտացվում է, որպեսզի ավելի դյուրին դառնա նրա շահագործումն ու աշխարհի կառավարումը: Մարդու ազատությունների անվան ներքո տեղի է ունենում մարդու ստրկացում. մարդու մի քանի կրքերին ազատություն տալով՝ իրականում նրան դարձնում են այդ կրքերի գերին:

Մասոնական օթյակների անդամների հետ պետք է խոսել այս ամենի մասին, ինչպեսեւ հետեւյալ կարեւոր հարցն ուղղել՝ իրենք դիմադրո՞ւմ են, թե՞ դրա իրականացնողներն են, օթյակներում հավաքվող էլիտան այս հարցերը քննարկո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե քննարկում է, ապա ինչ պատասխաններ է տալիս:

-Վերջերս Հայաստան ժամանած «Մեծ Արեւելք» օթյակի մեծ վարպետն ասաց, թե ցանկանում են օգնել ներկայումս ծանր ժամանակաշրջան ապրող Հայաստանին: Ի՞նչ օգնության մասին է խոսքը: Ավելի պարզ՝ նպատակը բարի՞ է, թե՞ չար:

-Հայաստանին օգնելու մասին օթյակի ղեկավարի խոսքը կարող է նաեւ լինել անկեղծ: Բայց որպեսզի հասկանանք, թե իրականում որքանով է նա անկեղծ, պետք է իմանանք՝ որտեղի՞ց են գալիս ազդակները:

Հայաստանյան օթյակներում մեր էլիտայից ներկայացված է մի քանի հարյուր մարդ, եթե նրանց ուղիղ ասեն՝ եկեք Հայաստանը քանդենք, չեն համաձայնվի: Մանավանդ որ հայաստանյան օթյակներում կան մշակույթի գործիչներ։ Ոմանց ճանաչում եմ, նրանց մեջ կան պայծառ մարդիկ, որոնք հավատացած են, որ մտնելով այնտեղ՝ լավ գործով են զբաղված: Ասում են՝ համերգներ ենք կազմակերպում, որին մասնակից են տարբեր ժողովուրդներ, բիզնես ծրագիր ենք անում, մի լավ բան ենք կառուցում:

Իհարկե, տվյալ օթյակը կարող է մի քանի տարի ոչ մի բացասական ազդակ չստանալ կամ ստանալ, մինչդեռ անդամներն ի վիճակի չլինեն այն գնահատել որպես բացասական, քանի որ այդ ամենն արվում է քողարկված: Օրինակ, Եվրոպայում ներդրեցին մուլտիկուլտուրալիզմը, ասում են՝ ի՞նչ վատ բան է, մարդիկ են, թող գան, բայց իրականում խառնարաններ են սարքում, ժողովուրդներին զրկում են ազգայինից, իրենց հոգեւորից, մշակույթից, դարձնում խամաճիկ: Սա ոչ թե մարդասիրություն է, այլ մարդատյացության բարձրագույն աստիճան՝ քողարկված մարդասիրությամբ:

Օթյակները կարող են 10 լավ գործ անել, բայց 11-րդը լինի երեխաներին ընտանիքներից վերցնելը: Ասում են՝ կան վատ պայմաններում ապրող երեխաներ, ի՞նչ վատ է, թող տանեն, լավ պայմաններում պահեն: Բայց մենք գիտենք, չէ՞, թե ինչ սարսափելի նպատակ է այն հետապնդում:

Կամ խոսում են մարդու ազատություններից ու զուգահեռ տանում սեռական փոքրամասնությունների քարոզը: Օթյակները ստոր քայլ են կատարում, արհեստականորեն ստեղծում են սեռական փոքրամասնությունների հալածյալ կերպար, նրանց վերցնում իրենց հովանու տակ, որովհետեւ այսօր ԼԳԲՏ-ները դարձել են համաշխարհային կառավարման գործիքներ:

Ինչեւէ, սա մի բարդ համակարգ է, պետք է հասկանալ, թե ինչի հետ գործ ունես: Պետք է նուրբ ձեռք լինի, չես կարող սուրը հանել եւ ուղղել բոլոր օթյակների դեմ, այդպես կարող ես շատ կարեւոր, արժեքավոր մարդկանց հարված հասցնել: Բայց, մյուս կողմից էլ, պարտավոր ես զգուշացնել նրանց՝ գիտե՞ք, ձեր մուտքը օթյակ կարող է վտանգավոր լինել, դուք, որպես ազդեցիկ մարդիկ, կարող եք իբրեւ շղարշ օգտագործվել բացասական գործերը փակելու համար:

 

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031