Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանը մեկ տարվա ընթացքում պետական մարմինների դեմ խախտման 91 որոշում էր կայացրել, իսկ Թաթոյանը՝ ընդամենը 8. «Հրապարակ»

Մայիս 02,2017 12:20

Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը մեկ տարվա ընթացքում պետական մարմինների դեմ խախտման 91 որոշում էր կայացրել, իսկ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ընդամենը 6-7։

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել, սակայն ՄԻՊ-ից պահանջեցին գրավոր հարցում ուղարկել։ Երեկ ստացանք հարցման պատասխանը, որում նշված է, որ 2016 թվականին քննարկված բողոքների արդյունքների հիման վրա պաշտպանը կայացրել է 8 խախտման որոշում, որոնցից՝ Մարդու իրավունքների խախտում հայտնաբերելու եւ այն վերացնելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու առաջարկ ներկայացնելու մասին 6 որոշում, խախտում հայտնաբերելու եւ այն կատարած պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու առաջարկ ներկայացնելու մասին՝ 2 որոշում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031