Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական խնձորը ստուգվել ու վերստուգվել է, սակայն ոչ մի թունավոր կամ մարդու առողջության համար վնասակար նյութ չի հայտնաբերվել. «Հրապարակ»

Մայիս 02,2017 12:01

Գտե՞լ են արդյոք թունավոր նյութեր խնձորի մեջ։ Այս հարցին ՊԵԿ-ում չեն պատասխանում՝ խոստանալով, որ ավելի ուշ կհաղորդեն։ Երեւի, եթե գտած էլ լինեն, ոչ ոք չի համարձակվի այս մասին հայտնել, ազգային վակխանալիայի ֆոնին։

Ի դեպ, «Հրապարակը» ստույգ աղբյուրից ստացված տեղեկություն ունի, որ ադրբեջանական խնձորը ստուգվել ու վերստուգվել է, սակայն ոչ մի թունավոր կամ մարդու առողջության համար վնասակար նյութ չի հայտնաբերվել։ «Ամբողջ Մոսկվայում այդ խնձորն է վաճառվում, շատ համեղ խնձոր է։ Ես զարմանում եմ ուղղակի, Թուրքիայից Վրաստանով կլոր տարին թուրքական միրգ ու բանջարեղեն է գալիս, ստուգվում է ու մտնում է շուկա, ու ոչինչ, ոչ մի աղմուկ չկա»,- ասաց պետական մարմնի մեր աղբյուրը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031