Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ընտրություններն ու ամերիկյան «սև ցուցակը». «Ժամանակ»

Մայիս 02,2017 11:57

Մեր հասարակության կրթված և իրազեկված հատվածին ընտրությունները վաղուց չեն հետաքրքրում, որովհետև «ընտրություն» բառն ինքնին ենթադրում է այլընտրանքի առկայություն, մի բան, որ գլոբալ առումով, արժեքային, աշխարհայացքային կողմնորոշման հարթության մեջ Հայաստանում վաղուց չկա:

Արմատական փոփոխությունների կողմնակիցների համար ևս ընտրությունները կորցրել են իրենց գրավչությունը, որովհետև դրանցում փակվել է հեղափոխությունների պատուհանը: Ընտրությունների շահառուներ մնացել են լյումպենը՝ փող և տեսարաններ սիրող ապագաղափարական հատվածը, և նրան մանիպուլացնող սոցիալական մի շերտ, որի համար ընտրությունը փող աշխատելու, բիզնես ու պաշտոն ունենալու միջոց է:

Ակնհայտ է, որ քաղաքական համակարգի և հանրության նման առերեսումը բերում է ընտրական համակարգի, քաղաքական հարաբերությունների մարգինալացման: Օտարները մեզ գնահատում են հենց լուսանցքային մեր կարգավիճակով, չափանիշների այդ համակարգով, օրինակ՝ դրական համարելով, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդի դեմքին «զելյոնկա» չի նետվում, կամ մեր նախագահն իրեն սահմանադրորեն չի հռչակում «ազգի հայր» և այլն: Հենց գնահատման այս համակարգն է գործել, երբ արևմտյան դիտորդները մեր վերջին ընտրություններում առաջընթաց են արձանագրել: Ասել կուզի, որ մեր ընտրությունները չունեն քաղաքակրթական հետևանք, արժեքային արդյունք և դրական կարող են համարվել արդեն այն դեպքում, որ ուղեկցվել են առանց զոհերի ու կրակոցների:

Նման տխուր մտահոգությունների հանգեցի, երբ կայքերից մեկում ընթերցեցի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հարցազրույցը, որի ձևակերպումները դիվանագիտական են, սակայն տողատակում ակներև է հիասթափությունը: Նույնիսկ հարցազրույցում հանդիպում են ձևակերպումներ, որոնք ախտորոշում են հայկական դեմոկրատիայի ծանր, անբուժելի հիվանդությունը: Օրինակ՝ «ՍԱՍ»-ի սկանդալային ձայնագրության մասին Միլսն ասում է. «Մանրակրկիտ, թափանցիկ և ոչ քաղաքական քննությունը կարևոր է, որպեսզի Հայաստանի քաղաքացիները վստահ լինեն, որ կարող են ազատ ու առանց արտաքին ճնշումների քվեարկել»:

 

Սարգիս Արծրունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031