Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը խնդիրներ է արձանագրել «Կոշ» ՔԿՀ-ում

Մայիս 02,2017 11:46

Մեր տեղեկություններով, անցած ուրբաթ օրը «Կոշ» ՔԿՀ-ում կոշտ վիճաբանություն է տեղի ունեցել կալանավայրի վարչակազմի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների միջև: Վերջիներիս արձանագրած թերություններն ու խախտումները վարչակազմի սրտով չէին, և նրանք փորձում էին մեղմել վիճակը: Մասնավորապես ՄԻՊ աշխատակիցներն արձանագրել էին զուգարանների անմխիթար վիճակը, որտեղ ջուր չկա և նույնիսկ շոգ եղանակներին կարող է համաճարակի պատճառ դառնալ: Ըստ նախնական տեղեկությունների կալանավայրի խմելու ջրատարին խառնվում են անձրևաջրերը:

Կարանտինային նախկին մասնաշենքը խիստ վթարային է, բայց այնտեղ դատապարտյալների արհեստագործական միավորումներն են աշխատում:

Դատապարտյալները դժգոհել են նաև բուժծառայության ցածր մակարդակից: Պարզաբանման համար դիմեցինք ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանին, ու նա հայտնեց. «Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցն անցել է նորմալ, արձանագրվել են որոշ խնդիրներ՝ կապված պայմանների հետ, որոնք արձանագրվել են և փոխանցվել վարչակազմին, վերջիններիս կողմից պատրաստակամություն է ցուցաբերվել վերացնելու մեր կողմից մատնանշված խնդիրները»:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031