Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Մայիս 02,2017 11:23

Լրագրողները գնում են ամենավտանգավոր վայրերը՝ լսելի դարձնելու ձայն չունեցողների ձայնը։

Մեդիա դաշտի աշխատողները դառնում են զրպարտության, սեռական բռնության զոհ, ձերբակալվում են, վիրավորվում ու նույնիսկ զրկվում կյանքից։

Հարկ է, որ առաջնորդները պաշտպանեն մամուլի ազատությունը։ Սա չափազանց կարևոր է ապատեղեկատվության հաղթարշավը կասեցնելու առումով։

Եվ նաև անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը պայքարի հանուն ճշմարտությունն իմանալու իրավունքի։

Մամուլի ազատության օրը կոչ եմ անում վերջ տալ լրագրողների նկատմամբ բոլոր ճնշումներին, որովհետև ազատ մամուլը բոլորի համար խաղաղության և արդարության գրավականներից է։

Եթե պաշտպանենք լրագրողներին, նրանց խոսքն ու պատկերները կփոխեն մեր աշխարհը։

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031