Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են ՌԴ բուհերում սովորելու միջպետական մրցույթի արդյունքները

Մայիս 02,2017 11:13

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում ՀՀ քաղաքացիներին հատկացված կրթաթոշակային տեղերի համար հայտարարված մրցույթների արդյունքները: Մրցույթն իրականցվել է հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N1205-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի /ինտերնատուրա, օրդինատուրա/ և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) կարգի պահանջները և ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու մասին» N 117-Ն որոշմամբ սահմանված կարգը :

Հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող մասնագիտությունները /հիմք` ՀՀ ՊՆ 25.02.2017թ. N ՊՆ/510-244 գրություն/, մրցույթի արդյունքում արձանագրված առավել բարձր միավորները, հանրապետական և միջազգային օլիմպիադաների մրցանակակիր լինելու հանգամանքը և տվյալ երկրի բուհում մի կրթական աստիճանից հաջորդ կրթական աստիճան անցումը և բուհի հրավերի առկայությունը:

ՀՀ ԿԳՆ-ում ստեղծված  մրցութային հանձնաժողովի որոշմամբ  Ռուսաստանի Դաշնության բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված արական սեռի 34 ՀՀ քաղաքացիների կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք (անունները կհրապարակվեն Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում):

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031