Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. Ծառուկյանը ապացուցելու ոչինչ չունի. «Ա1+».(Տեսանյութ)

Մայիս 01,2017 23:54

2009-ի Ավագանու ընտրությունների քարոզարշավի այս օրերին արդեն մամուլը գրում է ընտրակաշառքների դեպքերի մասին: Դրամական առումով մեկ ընտրողի քվեն առայժմ գնահատվում է 5 հազար դրամ։

Քարոզարշավի այս օրը Հայ Ազգային Կոնգրեսի ավագանու ցուցակի առաջին համար Լեւոն Տեր-Պետրոսյանը Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչներին տեղեկացնում է իր ղեկավարած շարժման եւ Հանրապետական կուսակցության տարբերությունը. «Ընտրում եք Հանրապետական կուսակցությանը կամ իշխանական կոալիցիային՝ դուք ընտրում եք ստրկությունը, ընտրում եք Հայ Ազգային Կոնգրեսին՝ դուք ընտրում եք ձեր ազատ ապրելու հնարավորությունը»:

Նոր Նորքում ավագանու ընտրություններից 13 օր առաջ արվեստագետ Լեւոն Իգիթյանը բանավեճի է հրավիրում ընտրություններին մասնակցող ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Ձեռնոց եմ նետում, եթե էդքան տղամարդ ա, եթե ինքը ուզում ա հայ լինել, եթե ինքը մայրաքաղաք է սիրում, թող դուրս գա բանավեճի»: Քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը վստահեցնում է, որ մայիսի 31-ի ավագանու ընտրությունները սովորական ընտրություններ չեն։

Բարգավաճ Հայաստանի քարոզչահոլովակն ազդարարում է, որ ավագանու ընտրություններին մասնակցում է իրենց ոլորտների լավագույն ներկայացուցիչներով։

Ծառուկյանը շարունակում է, որ 15 տարի կառուցել է հիվանդանոց, եկեղեցի եւ դպրոց, ապացուցելու ոչինչ չունի. «Վստահեք մեզ, մեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, մեր թիմին»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031