Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանիվն օգնում է երիտասարդ մնալ. (Ֆոտոշարք)

Մայիս 01,2017 23:50

Բուսաբանական այգում այսօր անցկացվեց սիրողական հեծանվասպորտի Երեւանյան գավաթի չորրորդ խաղարկությունը: Այն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպել էր սիրողական հեծանվասպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան:

Ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը լրատվամիջոցներին ասաց, որ իրենք բացի հեծանիվը փոխադրամիջոց օգտագործելու եւ հեծանվային զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ աշխատելուց, լրջորեն զբաղվում են նաեւ սիրողական մրցաշարեր կազմակերպելով: «Երեւանյան գավաթը բաց է բոլոր հեծանվասերների առջեւ: Միակ բացառությունը տարիքային սահմանափակումն էր. մասնակիցը պետք է 16 տարեկանից մեծ լիներ, բայց այսօր նրանց կթույլատրենք մասնակցել մրցույթից դուրս» – ասաց ֆեդերացիայի նախագահը:

Մեկնարկի ելած շուրջ 50 հեծանվասերի մեջ ամենատարեցը Ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչ, 65-ամյա Օլեգ Քամալյանն էր: «Հեծանիվ վարում եմ երկու տարի: Երբեմն, հեծանվով եմ Ավան թաղամասից գնում աշխատանքի: Մասնակցում եմ այս ֆեդերացիայի միջոցառումներին», – ասաց պարոն Քարամյանը: Հարցին, թե հեծանիվն իրեն ի՞նչ է տալիս, պրոֆեսորը պատասխանեց. «Օգնում է մարզավիճակ պահպանել, շփվել, մրցել երիտասարդների հետ ու երիտասարդ մնալ: Չեմ ծխում, բակում նարդի չեմ խաղում: Ձեզ էլ խորհուրդ կտամ հեծանիվ ձեռք բերել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031