Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Իվանյան. «Պարտադիր չէ, որ բոլորը նկարիչ դառնան»

Մայիս 01,2017 22:55

Ապրիլի 27-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ ՆԱՄ-ի Սևան Նագաշյանի անվան նկարչական դասարանի սաների աշխատանքների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը նվիրված էր Սուրբ Հարության տոնին: Հասմիկ Գասպարյանը՝ նկարչական դասարանի ուսուցչուհին, նշում է. «Նարեկացի արվեստի միության շնորհիվ երեխաները գտնվում են արվեստի միջավայրում: Ամեն տարի կազմակերպում ենք ցուցադրություններ: Այս անգամ որոշեցինք, որ թեման կլինի մարդասիրությունը: Նրանք շատ տաղանդավոր են ու անկեղծ, այդ պատճառով էլ ամեն ինչ ստացվում է: Պարզապես բոլորի հանդեպ անհատական մոտեցում է պետք ցուցաբերել»:

ՆԱՄ-ի տնօրեն Լևոն Իվանյանը կարծում է, որ նմանատիպ նախաձեռնությունները նպաստում են երեխաների մարդկային արժեքների ձևավորմանը. «Ստեղծվել է մի միջավայր, որտեղ պարտադիր չէ, որ բոլորը նկարիչ դառնան: Կարևոր է զարգացնել երեխաների մարդկային և ստեղծագործական հնարավորությունները, և նպաստել նրանց մարդկային տեսակի ձևավորմանը»:

Նկարչական դասարանի սան՝ տասնամյա Սեյրան Չախոյանի աշխատանքներից մի քանիսը ևս ներկայացված էին ցուցադրությանը: Դրանցից մեկը կոչվում էր «Imagine»: Սեյրանը նկարել է իր պատկերացրած խաղաղությունը. «Սա դեմք է, որի մի կողմում կռիվ է, մյուսում՝ խաղաղություն: Նկարել եմ՝ նմանեցնելով Ջոն Լենոնին: Պատկերացնենք, որ ամբողջ աշխարհում խաղաղություն է»:

Ինչպես նաև նկարել է գրկախառնված սևամորթ ու սպիտակամորթ երեխաների. «Ես այս պատկերը իրականում տեսել եմ, հետո նկարել: Իսկ նկարի մնացած սիմվոլները ինքս եմ մտածել, որը ամեն մեկի համար մի նշանակություն կարող է ունենալ»:

Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031