Հայաստանում բնակվող եզդիները մայիսի 1-ին նշում են իրենց Ազգային միասնության տոնը։ Տոնի կարևորության և խորհրդի մասին լրագրողների հետ այսօր հանդիպման ժամանակ խոսեցին Հայաստանի եզդիական համայնքի աշխարհիկ և հոգևոր ղեկավարները:
«2002 թվականի մայիսի 1-ին Հայաստանի ԱԺ-ն ընդունեց որոշում՝ եզդիերենը պետականորեն ճանաչելով որպես եզդի ժողովրդի լեզու և ազգային կրոնը՝ շաֆրեդին»,-նշեց «Եզդիների ազգային միություն» հ/կ նախագահ Ազիզ Թամոյանը՝ հավելելով, որ այս որոշման համար Հայաստանի եզդիական համայնքը երախտապարտ է Հայաստանի Հանրապետությանը, քանի որ հենց այդ որոշմանը հաջորդեցին ԵԽ-ի և ԵՄ-ի կողմից համանման որոշումների ընդունումը:
Եզդիները Հայաստանի խորհրդարանի ընդունած որոշումը համարում են պատմական և ելնելով դրանից մայիսի մեկը հռչակել են որպես Եզդիների միասնության տոն: Այն նշվում է արդեն 15 տարի:
«Դարեր ի վեր մեր լեզուն ու մեր կրոնը պետականորեն ճանաչված չէր ոչ մի երկրում։ Միայն Հայաստանում այն ընդունվեց պետականորեն, և դրա հիման վրա եզդիների լեզուն ճանաչեց Եվրամիությունը, Եվրախորհրդարանը, միջազգային այլ կառույցներ, դա եզդիների համար մեծագույն ուրախություն է»։
Կարդացեք նաև
Անուշ ԱՅՎԱԶՅԱՆ