Հերսոնիսսոսում ավարտվում է շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը:
Հիսունից բարձր տարիքային խմբում հանդես եկող Հայաստանի տղամարդկանց հավաքականը այսօր՝ նախավերջին տուրում, 4:0 հաշվով ջախջախեց Գերմանիայի կանանց թիմին: Ըստ խաղատախտակների հաջորդականության հաղթանակ տարան գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Սերգեյ Գալդունցը եւ միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը (նկարում):
Եզրափակիչ տուրից առաջ, որում մեր շախմատիստների մրցակիցը լինելու է Ավստրիան, Հայաստանի հավաքականը 13 միավորով (23,5 անհատական) մնում է երկրորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ wctcc-crete.com-ի