«Ամերիկայի ձայն». Ըստ թուրքական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության, շաբաթ օրը Ստամբուլում սպանվել է պարսկալեզու արբանյակային հեռուստատեսային ցանցի տնօրենն ու նրա գործընկերը:
Շաբաթ օրը Ստամբուլում սպանվել է իրանական Gem TV արբանյակային հեռուստատեսային ցանցի սեփականատեր Սայիդ Քարիմյանն ու նրա գործընկերը:
Սպանության դրդրապատճառները դեռևս հայտնի չեն:
Դուբայում հիմնված GEM TV-ին թուրքերենից պարսկերեն է թարգմանում տարբեր ժամանցային հաղորդումներ և հեռուստասերիալներ, որոնք հեռարձակվում են մասնավորապես Իրանում:
Կարդացեք նաև
Պաշտոնական Թեհրանը նախկինում կոշտ քննադատության էր արժանացրել GEM TV-ին և նմանատիպ այլ արբանյակային հեռուստաընկերություններին արևմտյան մշակույթի և արժեքների տարածման համար:
Ըստ որոշ իրանական լրատվամիջոցների՝ դեռ ամիսներ առաջ Քարիմյանը մեղադրվել էր Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հակաքարոզչություն տարածելու մեջ: