Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը քարոզարշավ արեց Նուբարաշենի աղբանոցում. «Այս աղբավայրի պատկերը ՀՀԿ-ի դեմքն է». (Տեսանյութ)

Մայիս 01,2017 21:25

Զարուհի Փոստանջյանն այսօր Երեւանի ավագանու ընտրություններին քարոզարշավի համար հետաքրքիր տեղ էր ընտրել՝ Նուբարաշենի աղբանոցը: Փոստանջյանը ցուցադրեց, թե ինչպես են մշակում, ավելի ճիշտ՝ այրում աղբը՝ աղտոտելով ողջ միջավայրը. «Տեսնում եք ինչ միջոցով են շահագործում, աղբը կուտակվում, հետագայում այրվում է: Իսկ այսպիսի հետամնաց միջոցով աղբի չեզոքացումը արդեն իսկ ամբողջ աշխարհում կարելի է ասել դադարել է: Կարող էին վերամշակել, այդ աղբից ստանալ ապրանքներ, նաեւ ստանալ էլեկտրաէներգիա:

Բայց քանի որ կոռուպցիոն է ամբողջ համակարգը ՀՀ-ում, Երեւանի քաղաքապետարանը մերժեց այդ ծրագրի իրականացումը, որովհետեւ շուկա մուտք էր գործում մի այլընտրանքային գործունեություն ծավալող ընկերություն, որը կարող էր մրցակից լինել այն ընկերություններին, որոնք արտադրում են էլեկտրաէներգիա: Հետեւաբար, այդ ծրագիրը մերժվեց եւ հիմա շարունակում են նույն ձեւով շահագործել աղբավայրը:

Թունավոր արտանետվող գազերը տարածվում են, ծուխը գնում է Երեւան, մենք շնչում ենք, գրունտային ջրերի միջոցով նաեւ կեղտոտվում է մեր շրջակա միջավայրը, եւ սա հանցագործություն է: Այս հանցագործության պատճառով մենք հիվանդանում ենք, մեր երիտասարդ կանայք ձեռք են բերում չբերություն, մենք զրկվում ենք նոր սերնդից եւ այս հանցագործության շղթան տանում է մինչեւ Բաղրամյան 26: Այդ որոշումը միայն սուվերեն Տարոն Մարգարյանի որոշումը չէր մերժել այդ ծրագիրը»:

Նա ասաց, որ պարտավոր ենք վերացնել այս աղբավայրը: Դիտարկմանը, որ հենց այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նուբարաշենում էր եւ խոստացել է աղբավայրը վերացնել, կանաչ տարածքներ դարձնել՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Այդ խոստումները մենք լսել ենք ՀՀԿ-ի Սերժ Սարգսյանի կողմից էլ: Այդ խոստումները իրականության հետ կապ չունեն:

Մենք գալիս ենք ասելու՝ վերջ, այլեւս մենք չենք կարող այս աղբը հանուրժել: Աշխարհի լավագույն ծրագրերը կարող ենք ներդնել այստեղ, մեզանից չի պահանջվում լոկ մեկ դրամ: Կարող ենք իրականացնել այն հատուկ ընկերությունների միջոցով, որոնք ունեն շահագրգռվածություն, որովհետեւ միջազգային իրավունքի ներքո ունեն իրենց պարտավորությունները: Այս ծրագրերը մենք շատ հանգիստ կարող ենք կյանքի կոչել, եթե վերացնում ենք կոռուպցիոն մեխանիզմները: Այս աղբավայրի պատկերը ՀՀԿ-ի դեմքն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ձախավեր, երկշեղբանի ռազմավարութիւն

    քանզի աղբի կոյտերուն մէջ,
    բառացիօրէն, պատկերին վրայ երեւցողը՝ ՀՀԿ-ն չէ…

  2. henri says:

    Հանճարեղ մօտեցում որ ինքնիրեն շատ բան կ՝ըսէ
    բան մը որ ամէնքը շատ լաւ կը հասկնան :

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031