Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս մեր մեռելները նույնությամբ մնացին Ազգային ժողովում, հա՞, էն բիձեն, էն հույնը». Էրեբունցիները՝ Փոստանջյանին

Մայիս 01,2017 20:22

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հետ քարոզարշավ իրականացրեցին Էրեբունի համայնքում:

Նա մոտենում էր այգիներում զբոսնող մարդկանց, անցորդներին, հարցնում ողջությունը, հուսադրում: Էրեբունու այգում նարդի եւ թղթախաղ խաղացող պապիկներից մեկը Փոստանջյանին հարցրեց. «Էս մեր մեռելները նույնությամբ մնացին Ազգային ժողովում, հա՞, էն բիձեն, էն հույնը»: Փոստանջյանը պատասխանեց. «Ազգային ժողով չկա, նոր պետք է հիմնադրենք ԱԺ-ն: Չկա: Մեռելը, եթե այնտեղ է, նշանակում է ԱԺ չկա»:

Էրեբունցիներից մեկը Փոստանջյանին ասաց. «Մենք ձեզ շատ ենք սիրում, երեւի խորհրդարանում միակ սպրավեդլիվի մարդն էիք»:

Բեսեդկաներից մեկում հավաքված մի խումբ կանայք ողջունեցին Փոստանջյանին ու ասացին. «Մենք ուզում ենք բոլորս միանալ ձեզ»: Նրանք ցուցադրեցին տարածքում կիսակառույց եկեղեցին ու բողոքեցին, որ տարիներ շարունակ չի կառուցվում, խնդրեցին Փոստանջյանին, որ այդ հարցը լուծի:

Բեսեդկաներից մեկում էլ «բլոտի առաջնություն» էր: Փոստանջյանը մոտեցավ թղթախաղ խաղացող պապիկներին: Նրանցից մեկը բողոքեց. «Ազատամարտիկների այգում այսքան կին ու տղամարդ, երեխաներ կան, բայց տուալետ են ուզում, ո՞նց պիտի գնան: Այսքան մարդ է գալիս այստեղ՝ քարոզ կարդալով, բայց մի հատ զուգարանն ինչ ա, որ 4 կտոր շիֆեր էր, դնեին սարքեին»:

Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ իրենց ծրագրում հանրային զուգարանների մասին կետ կա. «Ես ձեզ ասեմ՝ Երեւան քաղաքի բյուջեն շատ մեծ է, եթե միջոցները չյուրացվեին, չգողացվեր, այս բոլոր հարցերը վաղուց արդեն լուծում ստացած կլինեին: Մեր առաջին խնդիրը գիտեք որն է, որ մարդիկ, որոնք իշխանավոր են դարձել՝ չգողանան, դադարեցնեն յուրացումները»: Պապիկներից մեկը բողոքեց. «Էս 25 տարի է՝ մեր հայ ժողովրդին ամեն ինչից զրկեցին, ջրից, լույսից կտրեցին, Ազգային ժողովը գլխատեցին՝ ոչ մեկը պատասխանատվություն չկրեց»:

Մի պապիկ էլ Փոստանջյանին գովեց՝ Ստրասբուրգի իր ելույթի համար. «Մալադեց քեզ, աղջիկ ջան»: Զարուհի Փոստանջյանը արձագանքեց. «Հայրիկ, ջան, մաքրելու ենք, այս աղբից էլ ենք մաքրելու: Մենք էնքան ուժ ունենք, էնքան խելք ունենք, էնքան գիտակցություն ունենք, որ իրենց մաքրելու ենք»:

Այդ բեսեդկայում Փոստանջյանին տեսնելուն պես պապիկներն իրար ասում էին՝ «Գոնե փող բերած լիներ»:

Մեր հարցին՝ տիկին Փոստանջյան, մարդիկ սպասելիքներ ունեն, դուք փող չե՞ք բաժանում՝ նա պատասխանեց. «Ոչ, մենք փողը բերելու ենք միայն իրավունքի եւ օրենքի գերակայության ներքո, որպեսզի մեր պապիկներն ու տատիկները ստանան արժանավայել թոշակ: Իսկ դրա համար պետք է կարգուկանոն, իսկ կարգուկանոն կարող են հաստատել միայն այն մարդիկ, ովքեր այդ սկզբունքի կրողն են, ովքեր լինելով բարձրաստիճան պաշտոնյա՝ մի դրամ չեն յուրացրել: Բացի այդ, պետք է այնպիսի քաղաքական թիմ, որը ներառում է հմտություններն ու տաղանդները: Մենք ներառում ենք ողջ հայության ներուժը, մենք ի զորու ենք մեր հայրենիքը այս դժոխքից դուրս բերել եւ վերածել դրախտի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031