Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի բազմաբնակարան 104 շենք կա, որից 20-ը ինն հարկանի է: Իջեւանի բազմաբնակարան բոլոր շենքերի յուրաքանչյուր հարկում քաղաքապետարանի կողմից տեղադրվել է սենսորային լուսավորվածության համակարգ: Սենսորային լամպը վառվում է, երբ տվյալ տարածքով մարդու տեղաշարժ է լինում:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին հարցրինք, թե շենքերի սենսորային լամպերի ծախսը ով է վճարելո՞ւ: Նա ասաց, որ սենսորային լամպերն էներգախնայող են, դրանց ծախսը փոքր է, քաղաքապետարանը դիմել է շենքերի բնակիչներին, որպեսզի սենսորային լամպը միացվի տվյալ հարկի որեւէ բաժանորդի էլեկտրական հաշվիչին: Բնակիչները գնահատելով քաղաքապետարանի լավ նախաձեռնությունը՝ դրան համաձայնվել են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ