Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ չարիր, որ Նիկոլին չմիացար». Փոստանջյանի պատասխանը՝ իրենց բուկլետը այսպես գցող էրեբունցուն. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 01,2017 20:00

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հետ քարոզարշավ իրականացրեցին Էրեբունի համայնքում: Նա մտնում էր կոշկակարանոցներ, խանութներ, դեղատներ, այգիներ, հարցնում՝ ինչպե՞ս եք, լուսանկարվում ցանկացողների հետ եւ հուսադրում:

Բնակիչներից մեկը Զարուհի Փոստանջյանին հարցրեց՝ ի վիճակի՞ եք անցնել: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց՝ իհարկե, կարող ենք, ի վիճակի ենք: Փոստանջյանի թիմակիցները բարձրախոսներով շրջելով՝ հայտարարում էին, որ միակ ընդդիմադիրը հենց Զարուհին է, «միակ մարդը, որն իր գործունեության ընթացքում չի հարմարվել, չի համակերպվել իշխող ռեժիմին եւ նրա խամաճիկներին: Քաղաքական գործիչ, որը աչքի է ընկել իր կամային հատկանիշներով, որի թիմում չկան քրեաօլիգարխիկ տարրեր, հայտնի հանցագործ անուններ ու մականուններ»:

Մենք տիկին Փոստանջյանին հարցրեցինք՝ ձեզ միակ ընդդիմադիրն են հայտարարում, համաձա՞յն եք դրա հետ՝ նա պատասխանեց. «Իհարկե: Միակը բացարձակ հասկացություն է, չեմ ցանկանա, որ միայն ես լինեմ: Ես կարիքն ունեմ, որ լինի «մենք»-ը, որովհետեւ այդ միակը քաղաքական դաշտում, քաղաքական մարտում այս պահին ես եմ, բայց կարիքն ունեմ մեր քաղաքացիների ընդգրկմանը եւ մասնակցությանը: Ես միակն եմ այս պահին այստեղ, բայց իրականում մենք շատ ենք, այսօր ողջ ժողովուրդն է ընդդիմադիր»:

Նա Էրեբունու այգիներից մեկում շրջեց, ասաց, որ բարեկարգ այգիներն այսօր մի քանիսն են Երեւանում: Մի տատիկի, երբ ողջունեց, հարցրեց՝ ո՞նց եք, վերջինս զարմացավ՝ «ինձ ճանաչո՞ւմ եք»: Ոգեւորվելով Փոստանջյանի մարդամոտ լինելուց՝ տատիկը քաշեց ու սկսեց համբուրել Փոստանջյանի այտերը, նրան մաղթեց բարի բախտ, բարի կյանք:

Էրեբունցիներից մեկը Զարուհի Փոստանջյանին կանգնեցրեց եւ դիտողություն արեց՝ «լավ չարիր, որ Նիկոլին չմիացար», տեսնելով Զարուհի Փոստանջյանի արհամարհանքն այս հարցում՝ նա նետեց «Երկիր Ծիրանիի» բուկլետը գետնին:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում տիկին Փոստանջյանն ասաց. «Նրանք չեն հասկանում, որ Նիկոլի ծրագիրն այլ է, դիրքորոշումներն ու սկզբունքները այլ են, չեն համընկնում իմ դիրքորոշումների եւ սկզբունքների, ծրագրերի հետ, գաղափարախոսության հետ: Եվ հետո Նիկոլն արդեն ընտրված պատգամավոր է եւ նրա պահանջարկը կա ԱԺ-ում: Ես գալիս եմ՝ վերցնելու քաղաքապետարանը: Քաղաքապետարանը, կարելի է ասել, ՀՀ-ի գրեթե 50 տոկոս կառավարական գործառույթներն է իրականացնում: Ես գալիս եմ՝ ղեկավարելու ՀՀ-ն, գալիս եմ մաքրելու Հայաստանը ՀՀԿ-ից եւ սկսում եմ Երեւանից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031