Մայիսի 1-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Ավրորա գեղարվեստական մրցույթին ներկայացված աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Միջոցառման ընթացքում կատարված կազմակերպչական աշխատանքների մասին խոսեցին տուն-թանգարանի տնօրեն Մարինե Խաչատրյանը և Ավրորա մարդասիրական մրցույթի ներկայացուցիչ Արման Ջիլանյանը:
Նարինե Խաչատրյանի խոսքով միջոցառման տեղը պատահական ընտրված չէր:
Կարդացեք նաև
«Թումանյանը մեծ մարդասեր ու բարերար էր »,- ասաց տնօրենը:
Մրցույթին մասնակցում էին 1107 երեխաներ՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Թուրքիայից:
« Լուսանկարների թեմատիկան ևս մարդասիրական է: Կա մարդկային կյանքի արժևորում, խիզախություն, ընկերասիրություն և օգնություն»,- ասաց Մարինե Խաչատրյանը:
Արման Ջիլանյանն ասաց, որ մրցույթի կազմակերպիչները նվերներ են պատրաստել մասնակից բոլոր երեխանների համար:
Ցուցահանդեսի ընթացքում հայտարարվեցին մրցույթին ներկայացված 5 լավագույն մասնակիցները, որոնք ստացան հատուկ մրցանակներ:
Առաջին հատուկ մրցանակը ստացավ 7-ամյա Արփի Ղազարյանը: Փոքրիկ հայուհին հաղթանակը նվիրեց իր ընկերներին:
Նունե ԱՍԼԱՆՅԱՆ