FIDE-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային աղյուսակները մայիսի 1-ի դրությամբ:
Տղամարդկանց աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը բարձրացել է երեք աստիճան եւ հանգրվանել վեցերորդ հորիզոնականում: Աշխարհի 100 ուժեղագույն գրոսմայստերների մեջ են նաեւ հայաստանցիներ Սերգեյ Մովսիսյանը՝ 64-րդ տեղ եւ Վլադիմիր Հակոբյանը՝ 83-րդ:
Կանանց ցուցակը գլխավորում է Չինաստանի ներկայացուցիչ Հոու Յիֆանը: Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը 28-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 56-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ