Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ» դաշինքի նախընտրական քարոզարշավն այսօր շարունակվեց Կենտրոն վարչական շրջանում: Դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «ԵԼՔ»-ականները շրջեցին Երվանդ Քոչարի, Քաջազնունու փողոցներին հարակից շենքերի բակերում:
Հատկանշական է, որ գրեթե ամեն բակում «ԵԼՔ»-ի ուշադրությունը «շեղում» էին շենքերի շքամուտքերի մոտ՝ գետնին թափված աղբակույտերը, իսկ «Սանիտեք»-ի աղբամանների «բերանից» աղբը թափվում էր:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բնակիչների ուշադրությունը հրավիրում էր լեփ-լեցուն աղբամանների վրա՝ ակնարկելով, որ դա է ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի ղեկավարած քաղաքապետարանի աշխատանքը: «Տարոն Մարգարյանն իր խոստումները չի կատարել»,-իր հերթին հայտարարեց դաշինքի ավագանու թեկնածու Անի Սամսոնյանը՝ վստահեցնելով, որ «ԵԼՔ»-ը տեր է կանգնելու իրեն տված յուրաքանչյուր քվեին:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ