Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կնոջ ուսը կոտրելու համար պատասխանատվության չեն ենթարկվի (տեսանյութ). «Ա1+»

Մայիս 01,2017 17:20

Մարտի 18-ին Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ուսը կոտրած Լաուրա Զաքարյանի գործով ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվի: Հատուկ Քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել ոստիկանների դեմ:

«Ոստիկաններն են ինձ հետ հրել եւ նրանք են ինձ ստիպել, որ ես իմ հավասարակշռությունը կորցրել եմ: Ոստիկաններն անցնելուց ինձ օգնության չեն մոտեցել: Լսել եմ մարդկանց ձայները, իրենք են ինձ բարձրացրել եւ ինձ քաղաքացի է ուղեկցել դեպի ոստիկանական մեքենա, որտեղից ինձ տեղափոխել են»,- «Ա1+»-ին ասաց Լաուրա Զաքարյանը:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Լաուրա Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության վնաս:

«Իմ պաշտպանյալը ոստիկանական բռնություններից հետո կոտրել է ուսը, գետնին ընկած կնոջը ոստիկանները ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին: Սակայն Հատուկ Քննչական ծառայությունը չի տեսնում հանցակազմ»,- ավելացնում է փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նրա խոսքերով՝  միայն իր վստահորդից են բացատրություն վերցրել: Դեպքի վերաբերյալ տեսանյութերը քննության առարկա չեն դարձել, ենթադրյալ բռնություն գործադրած ոստիկանները բացատրություն չեն տվել, մինչդեռ Լաուրա Զաքարյանը դեպքից հետո մեկ շաբաթ անցկացրել է հիվանդանոցում։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031