Լրահոս
Օրվա լրահոսը

52-ամյա Սլոյանը հիվանդություն ուներ և որդու մահը զգալիորեն կարճացրեց նրա կյանքը

Մայիս 01,2017 16:11

«Ցավալի է, որ Քյարաշն իր աչքով տեսավ, թե հակառակորդը ինչպես էր վերաբերվել Քյարամին: Դա մեծ ցավ էր: Ծնողները չպետք է տեսնեն իրենց երեխաների կորուստը: Նա պարզապես չդիմացավ իր զավակի կորստին»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հոր՝ Քյարաշ Սլոյանի մահվան մասին, ասաց «Եզդիների ազգային միություն» հ/կ նախագահ Ազիզ Թամոյանը՝ նշելով, որ 52-ամյա Սլոյանը հիվանդություն ուներ և որդու մահը զգալիորեն կարճացրեց նրա կյանքը:

Թամոյանը ընդգծեց Քյարամ Սլոյանի սխրանքի նշանակությունը.

«Նա մեծ հերոս է: Նա մահացած չէ, նա կենդանի է: Հակառակորդը գլխատեց նրան այն բանի համար, որ նա պաշտպանում էր հայոց հողը և ջուրը: Մենք պարտավոր ենք պաշտպանելու մեր ընդհանուր հայրենիքը և հաստատելու երկու ազգերի բարեկամությունը»:

Ազիզ Թամոյանը տեղեկացրեց, որ Քյարաշ Սլոյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի գերեզմանոցում:

Հիշեցնենք, որ Քյարաշ Սլոյանը Արցախյան պատերազմի մասնակից էր: Քյարամը եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» առաջին զոհերից մեկը։ Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս: Զոհվելուց հետո դիակը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների վերահսկողության տարածքում և գլխատվել:

Անուշ Այվազյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031