Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հակամարտության գործում որոշիչ է ժողովրդի դերը. Իրանի ԱԳՆ

Մայիս 01,2017 15:44

Արցախի հակամարտության կարգավորման հարցում հիմնական դեր են կատարում երկու գործոն՝ ժամանակը և կողմերի մտադրությունների լրջությունը: Այս մասին ԱՊԱ գործակալությանն ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին:

Նրա խոսքով՝ տարածքային հավակնություններ ներկայացնող հակամարտությունները չեն լուծվում մեկ կողմի շնորհիվ: «Հակամարտության կարգավորման գործում դերակատարություն ունենում են բազմաթիվ գործոններ: Վերջում դրանք բոլորը պետք է միավորվեն, որպեսզի խնդիրը լուծում ստանա: Ուստի ես կարծում եմ, որ այն միտքը, որ այս հակամարտությունը կարող է լուծվել մեկ մարդու կողմից, ճիշտ չէ: Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն՝ հաշվի առնելով բոլոր գործոնները»,- ասել է խոսնակը՝ նկատի ունենալով Ռուսաստանի միջամտությունը խնդրի կարգավորման գործում:

Քասեմին նշել է, որ հիմնական գործոններից մեկը ժողովուրդն է:

«Անհրաժեշտ է լուրջ մոտենալ այս գործոնին: Լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը առանց ժողովրդի դերակատարության, անհնար է: Ժողովրդի դերակատարությունն այս հակամարտության գործում կլինի վճռորոշ»,- ասել է Քասեմին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031