ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանի համար մայիսի 1-ը ոչ միայն տոն է, այլեւ՝ պահանջատիրության օր: Նա այսօր մայիսմեկյան երթի ժամանակ Aravot.am-ին ասաց, որ աշխատավորների խնդիրները նույնն են, իրենց ամենից շատ դիմում են աշխատանքային պայմանագրերի, արձակուրդների հարցերով: Ըստ նրա, թեեւ պաշտոնական տվյալներով Հայաստանում գործազրկությունը 18 տոկոս է, բայց իրական ցուցանիշն ավելի բարձր կլինի, որովհետեւ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը գործազրկության ցուցանիշով առաջին հորիզոնականում է:
Մեր հարցին՝ ինչ եք այսօր պահանջում, պարոն Խառատյանը չհասցրեց պատասխանել, միջամտեց երթի տարեց մի մասնակից ու թվարկեց իր պահանջները.
«Պահանջում ենք, որ ԱԺ պատգամավորներն օգտվեն բարեգործական ճաշարաններից, որ նրանք սոված չմնան»:
Մի ուրիշ կին էլ հեգնեց՝« Ուռա՜»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ինչու է նման պահանջ ներկայացնում, որովհետեւ պատգամավորների աշխատավարձը ցա՞ծր է, երթի մասնակիցը պատասխանեց. «Պահանջում ենք, որ աշխատավարձն էլ բարձրացնեն, ցածր է շատ,-հետո հավելեց,- ավելացնե՛լ կարմիր գծերը»:
Մեր դիտարկմանը, որոշ մականունավոր պատգամավորներ չվերընտրվեցին ու նոր խորհրդարանում չեն լինի, նա արձագանքեց, թե սոված կմեռնեն: Մեր հարցին, թե նրանց համար ինչ ենք պահանջում, ասաց. «Որ գլխարկները դնեն ու գնան փող հավաքեն»:
Երթի այս մասնակիցը նաեւ գործատուների համար պահանջ ունի, նրա պահանջը մեկն է, որ հաջորդ ընտրություններին նրանք ընտրվեն ԱԺ պատգամավոր ու խորհրդարանում իրենց շահերը պաշտպանեն:
Մանրամասները` շուտով տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ