Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Տարածաշրջանում ավելի ու ավելի է զենք կուտակվում» (Տեսանյութ)

Մայիս 01,2017 13:41

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օրերս Ադրբեջան հասավ ռուսական նորագույն ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-պետություն Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարում է 2003թ. կնքված ռազմատեխնիկական գործակցության համաձայնագրի շրջանակում։

«Կա չգրված նորմ, որը կիրառվում է բոլոր միջնորդ-առաքելությունների կողմից: Այն է՝ չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք առավելություն կտան այս կամ այն կողմին»,-թեմայի շուրջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին օմբուդսման, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա նկատեց. «Ռուսաստանն ասել է՝ «նման նորմ չկա գրված եւ մենք շարունակելու ենք մեր բիզնեսն Ադրբեջանի հետ, բայց այնպես չենք անելու, որ ՀՀ-ն հայտնվի անբարենպաստ վիճակում»: Նշանակում է՝ ՌԴ-ն մի անգամ զենք է վաճառելու մի կողմին, հետո՝ մյուս կողմին»:

Ըստ մեր զրուցակցի, չնայած դրան, միեւնույնն է՝ տարածաշրջանում ավելի ու ավելի է զենք կուտակվում: «Անկախ նրանից՝ զենքն ո՞ւմ ես տալիս, նախադրյալ ես ստեղծում, որը տարածաշրջանային իրավիճակն ավելի լարված է դարձնում»,-ասում է տիկին Ալավերդյանը:

Մանրամասն` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031